Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Լևան Իզորիան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Լևան Իզորիան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Լևան Իզորիան, այս մասին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր հայտարարել է վարչապետի թեկնածու, Գիորգի Գախարիան :

«Լևան Իզորիան բարձր պաշտոն կզբաղեցնի մեր թիմում: Նա կգլխավորի Անվտանգության խորհուրդը», – հայտարարել է Գախարիան:

Բացի այդ, պաշտպանության նախարարի պաշտոնին, որը ներկայումս զբաղեցնում է Լևան Իզորիան, Վարչապետի թեկնածուն առաջադրել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլիին:

Մինչ այս  անվտանգության խորհրդի քարտուղարն էր Գիորգի Գախարիան:

«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քաղաքական խորհրդի և մեծամասնության հանդիպումից հետո, կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին Գիորգի Գախարիային առաջադրել է վարչապետի պաշտոնում: