Քուվեյթում Իրանի հարձակումից հետո մեկ մարդ զոհվել է, էլեկտրակայան է վնասվել
Քուվեյթում Իրանի հարձակումից հետո մեկ մարդ զոհվել է, էլեկտրակայան է վնասվել

Քուվեյթում Իրանի կողմից իրականացված հարձակման արդյունքում Հնդկաստանի քաղաքացի է զոհվել։

Հարձակման թիրախում են եղել երկրում գտնվող էլեկտրակայանը և ջրի աղազրկման գործարանը, հայտնել է Քուվեյթի էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման նախարարությունը։

Նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը զգալի վնաս է հասցրել էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման օբյեկտներին։ Նախարարությունը հայտարարել է, որ տեխնիկական խմբերն աշխատում են «կենսական ծառայությունների անխափան մատակարարումն ապահովելու» ուղղությամբ։

Բացի այդ, Քուվեյթի ազգային գվարդիան հայտարարել է, որ երկիրը վնասազերծել է հինգ անօդաչու թռչող սարք։