Քուվեյթի վրա իրանական անօդաչուներով հարձակման զոհ է դարձել Իտալիայի երկու քաղաքացի
Քուվեյթի վրա իրանական անօդաչուներով հարձակման զոհ է դարձել Իտալիայի երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
Նրա խոսքով՝ կատարվածի մասին իմացել է Եվրոպական խորհրդի նիստի ընթացքում։
«Եվրոպական խորհրդի նիստի ընթացքում իմացա Քուվեյթում տեղի ունեցած հարձակման հետևանքով Իտալիայի երկու քաղաքացու ողբերգական մահվան մասին։ Իմ և կառավարության անունից խորին վիշտ եմ հայտնում և անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Իմ մտքերը բոլոր այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են հարձակման հետևանքով, և նրանց ընտանիքների հետ», – գրում է Մելոնին սոցիալական ցանցում։
Իրանի կողմից Քուվեյթի վրա անօդաչուներով իրականացված հարձակմանը արձագանքել և զոհվածների ընտանիքներին ցավակցություն է հայտնել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Միաժամանակ ֆոն դեր Լայենը հայտարարում է, որ Իրանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի։
«Մենք պետք է ուժեղացնենք ճնշումը Իրանի վրա, որպեսզի դադարեցվեն այս անընդունելի հարձակումները նրա հարևան երկրների և Պարսից ծոցի տարածաշրջանում մեր գործընկերների դեմ։ Այսօրվա իրադարձությունները ևս մեկ հիշեցում են այն մասին, որ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգությունը վերաբերում է նաև մեզ՝ յուրաքանչյուրիս անվտանգությանը», – գրում է Եվրահանձնաժողովի նախագահը սոցիալական ցանցում։