Քուվեյթի միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել
Քուվեյթի միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել

Քուվեյթի միջազգային օդանավակայանի վրա հարձակում է իրականացվել։ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը հայտարարել է, որ երկրի գլխավոր միջազգային օդանավակայանի ռադարային համակարգը «զգալի» վնաս է կրել մի քանի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

Երկրի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ Պարսից ծոցի երկրի վրա հարձակման հետևանքով զոհեր չկան։

Միաժամանակ, Օմանի իշխանությունները հայտարարել են, որ Սալալայի գլխավոր նավահանգստի վրա իրանական անօդաչու սարքի հարձակման հետևանքով օտարերկրյա աշխատող է վիրավորվել։ Հաղորդվում է, որ երկու անօդաչու սարք ընկել է նավահանգստի տարածքում, որը գտնվում է Օմանի ծայր հարավում՝ Եմենի սահմանի մոտ։ Հարձակումը թեթև վնաս է հասցրել ամբարձիչին։

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ Աբու Դաբիում Հնդկաստանի հինգ քաղաքացի է վիրավորվել «բեկորների անկման հետևանքով», ինչը հաջորդել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ հրթիռի հաջող վնասազերծմանը։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումից հետո մոտ 20 000 նավաստի մնացել է ծովում։