Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրում են հարձակումների մեջ, Թեհրանը հերքում է մեղադրանքը և հայտարարում, որ եթե հարձակումների մասին լուրերը հավաստի են, ապա դրանք Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններն են
Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին և նրա հովանավորյալ ուժերին մեղադրում են հարձակումների մեջ:
Քուվեյթի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումները վնասել են Քուվեյթի մի քանի օբյեկտներ:
Սաուդյան Արաբիայի պետական գործակալությունը, հղում անելով անանուն պաշտոնյային, տեղեկություն է տարածում, որ Իրանի վերջին հարձակման հետևանքով վնասվել է կարևոր նավթամուղ:
Այս խողովակաշարով նավթը հասնում է մինչև Կարմիր ծով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, որը դեռևս վերահսկվում է Իրանի կողմից:
Քուվեյթի հայտարարությունից հետո «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» տարածած հայտարարության մեջ հերքել է, որ հարձակումներ է իրականացրել Պարսից ծոցի երկրների վրա:
«Եթե լրատվամիջոցներում տարածված այս լուրերը ճիշտ են, ապա դրանք անկասկած սիոնիստական թշնամու կամ Ամերիկայի գործողություններն են», – հայտարարում են Թեհրանում: