Քութայիսիում «Նամախվանի Հէկ»-ի շինարարության դեմ ընթանում է բողոքի ցույց
Քութայիսիում «Նամախվանի Հէկ»-ի շինարարության դեմ ընթանում է բողոքի ցույց

Բողոքի 126-րդ օրը, Ռիոնի կիրճի բնակչության ցույցը Նամոխվանի գյուղից մեկ օրով տեղափոխվեց Քութայիսի: Ցուցարարները հավաքված են քաղաքի կենտրոնական հրապարակում:

Ռիոնի կիրճի բնակչության բողոքի ցույցին միացել են տարբեր մարզերի քաղաքացիներ: Նրանք Քութայիսի են այցելել հատուկ հանրահավաքին մասնակցելու և Ռիոնի կիրճի պահապաններին իրենց զորակցությունը հայտնելու նպատակով:

Ցուցարարների պահանջներն անփոփոխ են: Նրանք իշխանություններից պահանջում են չեղյալ հայտարարել թուրքական «Էնկա» ընկերության հետ կնքված պայմանագիրը, իսկ Թուրքական ընկերությունից պահանջում են լքել Ռիոնիի կիրճը: Քութայիսիի կենտրոնական հրապարակում կենտրոնացված են իրավապահները:

Հիշեցնենք, որ Ռիոնի կիրճի բնակչությունն արդեն 126 օր բողոքում է «Նամախվանի ՀԷԿ»-ի շինարարության դեմ: