Քութայիսիում ավարտվել է «Նամոխվանի Հէկ»-ի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ցույցը
Քութայիսիում ավարտվել է «Նամոխվանի Հէկ»-ի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ցույցը:
Ցուցարարների խոսքով, իրենք իշխանություններին տալիս են երկշաբաթյա ժամկետ և եթե պահանջները չկատարվեն, նրանք ծրագրում են պիկետավորել քաղաքը: Ակցիան տևեց երկու ժամ:
«Մենք պահանջում ենք, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը և անհապաղ խզվի նրա հետ պայմանագիրը: Եթե իշխանությունները չլսի մեր ձայնը, մենք ստիպված կլինենք պիկետավորել Քութայիսին: Երկու շաբաթ անց մենք նորից կգանք այստեղ և չենք հեռանա», – Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է հանրահավաքի կազմակերպիչ Վարլամ Գոլեթիանին:
Բողոքի 126-րդ օրը, ցուցարարները Նամոխվանի գյուղից մեկ օրով տեղափոխվեցին Քութայիսի: Նրանք հավաքվել էին քաղաքի կենտրոնական հրապարակում: