Քութայիսիի միջազգային օդանավակայանից սկսվել են դեպի Վենետիկ ուղիղ չվերթները
Դեկտեմբերի 2-ից Քութայիսիի միջազգային օդանավակայանում ավելացվել են դեպի Վենետիկ ուղիղ չվերթներ: Wizz Air-ը շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին, չվերթներ է իրականացնում Վենետիկ-Քութայիսի-Վենետիկ երթուղով՝ Airbus A321neo ինքնաթիռով:
Օդանավակայանների ասոցիացիայի հաղորդմամբ, Վենետիկ-Քութայիսի-Վենետիկ առաջին չվերթից օգտվել է 340 ուղևոր:
«Վենետիկից առաջին չվերթով ժամանած ուղևորներին Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում հատուկ ընդունելություն է մատուցվել, որը կազմակերպվել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի կողմից: Միջոցառման շրջանակներում հյուրերին դիմավորել են Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին և Իմերեթիի ուղղությունների կառավարման կազմակերպության ղեկավար Մարի Դավիձեն: Առաջին չվերթի ուղևորներին Օդանավակայանների ասոցիացիայի կողմից խորհրդանշական նվերներ են հանձնվել», – ասվում է Օդանավակայանների ասոցիացիայի հայտարարության մեջ: