Քութայիսի-Զեստափոնի ճանապարհին վթարի հետևանքով 13 մարդ վիրավորվել է
Քութայիսի-Զեստափոնի ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։
Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել։
Հասանելի տեղեկությունների համաձայն, 13 ուղևոր վիրավորվել է։
Վիրավորներին շտապօգնության խմբերը տեղափոխել են կլինիկաներ։