Քութայիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ճանապարհի որոշակի հատվածում սողանքի պատճառով ժամանակավորապես արգելվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Քութայիսի (Ծղալտուբոյի շրջանցիկ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ճանապարհի 91-րդ կմ-ում ժամանակավորապես արգելվում է ավտոմեքենաների երթևեկությունը, հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Սողանքի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հանրապետական նշանակության Քութայիսի (Ծղալտուբոյի շրջանցիկ ճանապարհ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի 91-րդ կմ-ում (Բաբիլ գյուղ)», – նշվում է տեղեկատվության մեջ։