Քութաիսիում, խորհրդարանի շենքի բազայի վրա նախատեսվում է հիմնել Ոստիկանության շրջանային կետրոն
Քութաիսիում, խորհրդարանի շենքի բազայի վրա նախատեսվում է հիմնել Ոստիկանության շրջանային կետրոն,- այս մասին լրագրողներին հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն:
Նրա խոսքով, շենքում տեղակայվելու է 112, ՆԳՆ սպասարկման գործակալություն և պարեկային ոստիկանության ծառայության միասնական կենտրոն:
Ինչպես նշել է Ջավախաձեն, Թբիլիսիի ստորաբաժանումները Քութաիսի չեն տեղափոխվի, համապատասխանաբար, անձնակազմը կհամալրվի տեղի բնակիչներով:
Առաջին ալիքն այսօր ձեռք էր բերել տեղեկություն, որ խորհրդարանը լիագումար նիստերի ձևաչափում հաջորդ տարվա հունվարից գործունեությունը շարունակելու է մայրաքաղաքում: Իսկ Քութաիսիում գտնվող շենքը փոխանցվելու է ՆԳ նախարարությանը: