Քութաիսիում, Գորիում, Թելավիում, Զուգդիդիում, Ռուսթավիում և Փոթիում կերթևեկի 100 նոր ավտոբուս
Քութաիսիում, Գորիում, Թելավիում, Զուգդիդիում, Ռուսթավիում և Փոթիում կերթևեկի 100 նոր ավտոբուս

Քութաիսին, Գորին, Թելավին, Զուգդիդին, Ռուսթավին և Փոթին կստանան 100 նոր ավտոբուս: Խոսքը վերաբերում է Վերակառուման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կողմից քաղաքային տրանսպորտի բարելավման ծրագրին:

Եվրոբանկի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, նախագծի բյուջեն կազմում է 11.8 միլիոն եվրո: Ավտոբուսներն աշխատելու են եվրո-5 տիպի դիզելի վառելիքով:

Եվրոբանկը նախագծի հաստատման հարցը քննարկելու է, հավանաբար, հոկտեմբերի 15-ին: Գումարն ստանալու է ֆինանսների նախարարությունը: