Քութաիսիում բողոքում են Թբիլիսիի գիշերային ակումբներում անցկացված հատուկ գործողության դեմ

Քութաիսիում, Սպիտակ կամրջի վրա ընթանում է համերաշխության ցույց:

Ակցիայի մասնակիցները բողոքում են երեկ, Թբիլիսիի «Բասիանի» ակումբում զարգացած իրադարձությունների դեմ և քննադատում իշխանությանը՝ տեղի ունեցած փաստի առնչությամբ:

Ակցիային մասնակցում են քաղաքացական ակտիվիստներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և «Գիրչի» քաղաքական կուսակցությունը:

Երիտասարդները կառավարությանը կոչ են անում փոխել թմրաքաղաքականությունը: