Քութաիսիում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Աղմաշենեբելու փողոցում երկու թեթև մարդատար ավտոմեքենա բախվել է միմյանց:
Բախվելուց հետո, ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է:
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, տեղի ունեցածի առնչությամբ կազմվել է վարչական իրավախախտման ակտ: