Քութաիսիի լաբորատորիայում հետազոտել են 279 քաղաքացու կենսաբանական նմուշ, «կովիդ 19» ոչ մեկի մոտ չի հաստատվել
Քութաիսիի լաբորատորիայի մասնագետները հետազոտել 279 քաղաքացու կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները բացասական են, նրանց մոտ «կովիդ 19» չի հաստատվել,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի վարչության ղեկավար, Գոչա Գիորգիձեն:
Ըստ Գիորգիձեի, հետազոտվել են Իմերեթիի տարածաշրջանի բժշկական հաստատություններում գտնվող հիվանդների և կարանտինային գոտիներում գտնվող քաղաքացիների նմուշները:
Իմերեթիի տարածաշրջանում կարանտինային գոտիները լքել է 106 մարդ, այս պահին մնում է 237 մարդ: