Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավարակակիր 4 պացիենտի առողջական վիճակը ծանր է
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավարակակիր 4 պացիենտի առողջական վիճակը ծանր է

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 4 պացիենտի առողջական վիճակը ծանր է, այդ թվում երկուսինը՝ ծայրահեղ ծանր:

Բժշկական հաստատությունում սպասում են մի քանի պացիենտի ապաքինմանը:

Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի փոխանցմամբ, լաբորատորիայից սպասում են թեստերի պատասխաններին: Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 57 պացիենտ, նրանցից 17-ը՝ երեխա: