Քուրթ Ուոլքերը հրաժարական է տալիս

Ուկրաինայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը հրաժարական է տալիս: Տեղեկությունն այս մասին տարածում է «CNN»-ը:

Պետական դեպարտամենտում դեռևս մեկնաբանություն չեն անում:

Նախքան տեղեկության տարածումը Քուրթ Ուոլքերին կանչել են ներկայացուցչական պալատ, որտեղ նրան պետք է հարցեր ուղղեն նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի մասին: