Քուրդ ցուցարարները հարձակվել են Իրաքում տեղակայված թուրք զինվորականների ճամբարի վրա
Քուրդ ցուցարարները հարձակվել են Իրաքում տեղակայված թուրք զինվորականների ճամբարի վրա

Քուրդ ցուցարարները հարձակվել են Իրաքում տեղակայված թուրք զինվորականների ճամբարի վրա: Զոհվել է առնվազն մեկ մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի Քուրդիստանում: Ցուցարարները այրել են մի քանի մեքենա և շինություն: Նրանք բողոքում էին Թուրքիայի ավիագրոհների դեմ, որի հետևանքով, ցուցարարների խոսքերով, զոհվել է մի քանի անմեղ մարդ:

Իրաքի Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչները ասում են, որ թուրք զինվորականները կրակել են ցուցարարների ուղղությամբ և լքել տարածքը:

Թուրքիայում ասում են, որ միջադեպը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամների կողմից իրականացրած սադրանք էր: