Քուրբան Բայրամի տոնի կապակցությամբ Վրաստանի մուֆթին աղոթք է կատարել Բաթումի կենտրոնական մզկիթում
Իսլամական աշխարհը նշում է իր ամենամեծ կրոնական տոներից մեկը՝ Քուրբան Բայրամը։
Քուրբան Բայրամը նշել են նաև վրացի հավատացյալները։ Տոնական աղոթքը Բաթումի կենտրոնական մզկիթում կատարեց Վրաստանի մուֆթին՝ Ադամ Շանթաձեն։ Աղոթքը կատարվել է առավոտյան ժամը 06:18-ին։
Քուրբան Բայրամը զոհաբերման տոն է, որը կապված է Աստվածաշնչյան Աբրահամի հետ։ Քուրանի համաձայն՝ Աստված ցանկացել է, որ Աբրահամը իր որդուն զոհաբերի Իրեն։ Երբ Աբրահամը պատրաստակամություն է ցուցաբերել զոհաբերել իր որդուն, Աստված նրան փոխարեն ուղարկեց մի խոյ՝ որպես փորձության հաղթահարման նշան։
Քուրբան Բայրամը տևում է երեք օր։ Այս օրերին հավատացյալները Ալլահին զոհաբերում են չորքոտանի տնային կենդանիներ, և միսը բաժանվում է ընտանիքի անդամների, հարևանների, կարիքավորների և անապահովների միջև։
Ինչպես աղոթքի ժամանակ ասել է մուֆթի Ադամ Շանթաձեն, Քուրբան Բայրամը ներման լավագույն ժամանակն է։
«Վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է միասնություն, որպեսզի պահպանեն երկիրը և ինքնիշխանությունը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդներին, որովհետև հենց նրանք են մեր ապագան», – հայտարարել է Ադամ Շանթաձեն։