Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է 12-րդ հաստատությունից Միխեիլ Սաակաշվիլիի դուրս գալու կադրերը

Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից հեռանալու կադրերը։

«Հասարակության բարձր շահերից ելնելով հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու կադրերը, որտեղ պարզ է դառնում, որ բանտարկյալ Միխեիլ Սահակաշվիլին իր կամքին հակառակ չի լքել քրեակատարողական հիմնարկը»,- ​​հայտնել են քրեակատարողական ծառայությունից։