Քրեագործ Գախարիայի կառավարության հաստատման ֆարսին մասնակցություն չենք ունենա կոմիտետային լսումների շրջանակներում. Թինա Բոկուչավա
Մենք կանենք հնարավոր ամեն բան, որ ինչպես Գավրիլովին չի հաջողվել նստել խորհրդարանի նախագահի աթոռին, այնպես էլ Գիորգի Գախարիան չհաջողվի նստել վարչապետի աթոռին», – այս հայտարարությունը արել է «Միասնական ազգային շարժման» անդամ, Թինա Բոկուչավան:
Ինչպես նշել է Թինա Բոկուչավան, ընդդիմությունը մտադիր չէ մասնակցել կոմիտետային լսումներին:
«Քրեագործ Գախարիայի կառավարության հաստատման ֆարսին մասնակցություն չենք ունենա կոմիտետային լսումների շրջանակներում այն դեպքում, երբ մեր համաքաղաքացիները երկու ամսից ավելի է պահանջում են Գախարիայի հրաժարականը ներքին գործերի նախարարի պաշտոնից: Մենք միանում ենք այս բողոքին և կանենք հնարավոր ամեն բան, որ ինչպես Գավրիլովին չի հաջողվել նստել խորհրդարանի նախագահի աթոռին, այնպես էլ Գիորգի Գախարիան չհաջողվի նստել վարչապետի աթոռին»,-հայտարարել է Գախարիան: