Քոբուլեթիում ծառն ընկել է մեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է
Քոբուլեթիում ծառն ընկել է մեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է

Քոբուլեթիում ուժեղ քամու հետեւանքով ծառն ընկել է մեքենայի վրա։ Մեքենայում գտնվող մեկ մարդ զոհվել է։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳ նախարարությունից։

Աջարիայի շրջանում ուժեղ քամու պատճառով առաջացած խնդիրների պատճառով տասնյակ հաղորդումներ են ուղարկվել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, ըստ ծանուցումների արձագանքում են հրշեջ-փրկարարական խմբերը։

Բացի այդ, սոցցանցերում տեղեկություններ ու լուսանկարներ են տարածվում, որ ուժեղ քամին գցել է Բաթումիի մարզադաշտի շուրջ կայանատեղիները բաժանող ամբարտակները։ Հաղորդվում է նաեւ, որ ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր, ինչի պատճառով ավտոմեքենաներ են վնասվել։