Քոբուլեթիի բնակիչները կազմակերպել են բողոքի ցույց և հայտարարում են, որ Աջարիայի կառավարության կողմից աճուրդի դուրս բերած հողատարածքները նրանց սեփականությունն է
Քոբուլեթիում բնակվող ավելի քան 100 ընտանիքներ հավակնում են, Աջարիայի կառավարության կողմից աճուրդի դուրս բերած 27 հեկտար հողատարածքին:
Այսօր նրանք բողոքի ցույց են կազմակերպել և պահանջել անհապաղ դադարեցնել աճուրդը: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Քոբուլեթիում ափի մոտ գտնվող մի հողամաս, որը վաճառքի է հանվել, նրանց սեփականությունն է և հարյուրավոր տարիներ պատկանել է նրանց նախնիներին:
Ցույցի մասնակիցներն ասում են, որ Քութայիսիի արխիվներից դուրս են բերել բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ հողամասը նրանց նախնիների սեփականությունն է:
«Մենք գտել ենք բոլոր փաստաթղթերը, ներառյալ այնպիսի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ նախ հողամասը մեզանից խլել են դեռևս թուրքական իշխանության օրոք, հետո ռուսական իշխանության օրոք, և երկու կայսրությունների պայմաններում էլ մենք կարողացանք այդ հողերը վերադարձնել դատարանի միջոցով, ապա կոմունիստները բռնագրավեցին այն և մենք դեռ չենք կարող օրինականացնել այն: Մենք պահանջում ենք աճուրդը կասեցնել և ստեղծել իրավիճակը ուսումնասիրող հանձնաժողով: Այստեղ յոթ ազգի հողատարածքներ են, ավելի քան 100 ընտանիքներ», – ասում է ցուցարար Նիկա Մախաձեն:
Ցուցարարները կազմակերպել են նաև երթ ցույց: Ցույցի մասնակիցներին գրավոր պատասխանել են Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
Նրանց խոսքով, նշված տարածքը Աջարիայի Ինքնավար Հանրապետության սեփականությունն է, և դրա կառավարումն իրականացվում է համապատասխան օրենքով:
Աջարիայում ակտիվորեն շարունակվում է սեփականաշնորհման գործընթացը: Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, գործող օրենսդրությանը համապատասխան, Բոբողվաթիի տարածքում հայտարարել է էլեկտրոնային աճուրդ: Ծագիրը նախատեսում է առնվազն 250 միլիոն լարիի ներդրում: Նշված տարածքը Աջարիայի Ինքնավար Հանրապետության սեփականությունն է, և դրա կառավարումն իրականացվում է համապատասխան օրենքով: Ըստ աճուրդի պայմանների, ներդրողը պետք է ապահովի տարածքի պատշաճ քաղաքաշինությունը: Հիմնական չափանիշներից մեկի համաձայն, տարածքի 75 տոկոսը պետք է տրամադրվի հանգստի գոտուն: Աճուրդի պայմանները կազմվել են «Քոլիերս Ինթերնեյշնլ» միջազգային ընկերության հայեցակարգի հիման վրա: Հետազոտվել է տարածքը: Նշենք, որ աճուրդի պայմանների համաձայն, հասարակության մատչելիությա պարտավորությամբ, տեղի կունենա Բուլվարի, Պրոմենադի, նավամատույցի և հեծանիվների գոտու կազմակերպում: Նախագիծը ներառում է նաև ուղղաթիռի թռիչքուղու կազմակերպում, վիլլաների և ժամանակակից չափանիշների հյուրանոցի կառուցում, որտեղ միջազգային ապրանքանիշի շահագործումը սահմանվել է որպես անհրաժեշտ պայման», – հայտարարել են Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում: