«Քո գաղափարը՝ Թբիլիսիի քաղաքապետին» - Թբիլիսիի քաղաքապետարանը աշխատում է նոր նախագծի վրա
«Քո գաղափարը՝ Թբիլիսիի քաղաքապետին» - Թբիլիսիի քաղաքապետարանը աշխատում է նոր նախագծի վրա

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է աշխատել «Քո գաղափարը՝ Թբիլիսիի քաղաքապետին» նախագծի վրա,- այս մասին լրագրողներին է հայտնել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Մայրաքաղաքի քաղաքապետի հայտարարությամբ, սա կլինի ինտերնետ-ծառայություն, որի գլխավոր խնդիրը քաղաքի զարգացման գործում որքան հնարավոր է շատ քաղաքացու ներգրավվածությունն է:

Կախա Կալաձեն նշված հայտարարությունը արել է Թբիլիսիի սակրեբուլոյում անցկացված ժողովրդագրական ֆորումի շրջանակներում, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:

 

«Արդեն սկսվել են աշխատանքները նախագծի վրա, ցանկանում ենք բնակչությանն առաջարկել ծառայություն – «Քո գաղափարը՝ Թբիլիսիի քաղաքապետին» : Բազմաթիվ մարդիկ ունեն ցանկություն մասնակցել Թբիլիսիի զարգացմանը: Գոյություն ունի բազմաթիվ տեսլական և նախագիծ: Յուրաքանչյուր քաղաքացի կունենա հնարավորություն գրանցվել այս կոնկրետ պլատֆորմում, փոխանցել մեզ գաղափար, որի իրականացման մեջ մենք կօգնենք նրան: Ամեն բան կանենք, որպեսզի վաղվա Թբիլիսին լինի ավելի լավը, քան այսօրվանն է»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը: