Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամներին բացատրություն է տվել Շինդիսի 2008 թվականի 17 հերոսներից մեկի՝ Ռոման Զոյձեի եղբայրը՝ Ֆրիդոն Զոիձեն։
Նրա խոսքով՝ օգոստոսյան պատերազմի ժամանակ զինվորականների միջև ընդհանրապես կոորդինացիա չի եղել, իսկ մարտական գործողությունները ղեկավարվել են ոչ պրոֆեսիոնալների կողմից։ Նրա խոսքով՝ վրացի զինվորականները, այդ թվում՝ իր 20-ամյա եղբայրը, ներգրավվել էին արդեն պարտված պատերազմում, այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, վրացի զինվորականներին դեմորալիզացնում էին և վիրավորական խոսքերով էին դիմում նրանց։
Ռոման Զոիձեի եղբայրը նշում է, որ նախկին իշխանությունները ցանկանում էին շատ զոհեր վրացի զինվորականների շրջանում։
Ֆրիդոն Զոիձեի գնահատմամբ՝ պատերազմը Սահակաշվիլիի թիմի կողմից հրահրված սադրանք էր և անհրաժեշտ էր իշխանությունը պահպանելու համար։