Քննչական ծառայությունը ձերբակալել է Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիների՝ անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար
Քննչական ծառայությունը ձերբակալել է Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիների՝ անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանային դատախազությունների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի համար խմբակային կարգով ձերբակալվել են Ադրբեջանի մեկ քաղաքացի Ֆ.Գ.-ն և Բելառուսի Հանրապետության երկու քաղաքացիներ՝ Ա.Պ.-ն և Ա.Վ.-ն։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալները, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, Թբիլիսիում և Բաթումիում գտնվող օբյեկտներից փոխանակել են տարբեր փոխարկելի վիրտուալ ակտիվներ՝ առանց Վրաստանի Ազգային բանկում պարտադիր գրանցման, ինչի արդյունքում նրանք ստացել են խոշոր չափի եկամուտ՝ փոխարկված ակտիվներից ստացված միջնորդավճարների տեսքով։

Քննության ընթացքում առգրավվել է 246,975 ԱՄՆ դոլար, 103,210 լարի, 1,705 եվրո և տարբեր արտարժույթներ՝ կանխիկ։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է 3-ից 5 տարի ազատազրկում։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերը նշված հանցավոր արարքին, հարկերից խուսափելուն և անօրինական եկամուտների հնարավոր օրինականացմանը մասնակցող այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։