Քննչական ծառայությունը բացահայտել է Վրաստանի մաքսային սահմանով անօրինական ճանապարհով տեղափոխվող ոսկե զարդերի առանձնահատուկ մեծ քանակություն
Եկամուտների ծառայության մաքսային վարչության հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են Վրաստանի մաքսային սահմանով անօրինական ճանապարհով մաքսային կանոնակարգերի խախտմամբ տեղափոխվող ապրանքների առանձնահատուկ մեծ քանակություն։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ օտարերկրյա քաղաքացին Վրաստանի մաքսային սահմանով, Սարփիի մաքսային անցակետով, մարդատար մեքենայով, առանց մաքսային հսկողության ենթարկվելու, մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է թանկարժեք քարերով զարդարված 179 գրամ ոսկե զարդեր։
«Հետաքննության արդյունքում առգրավված զարդերի արժեքը գերազանցում է 56,000 լարին։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է հինգից յոթ տարի ազատազրկում», – ասվում է տեղեկատվության մեջ։