Քննչական ծառայությունը բացահայտել է մեծ ծավալի պետական գույքի խաբեությամբ յուրացման դեպքեր
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ընթացիկ տարվա մայիսին սկսվել է քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ՝ կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով խաբեությամբ մեծ ծավալի պետական գույքի յուրացման դեպքերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Քննչական ծառայությունը։
Նախարարության տվյալներով՝ նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները 2017-2021 թվականներին, Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանում, կեղծ փաստաթղթերի կիրառմամբ խաբեությամբ գրանցել են ընդհանուր առմամբ 21 632 քմ մակերեսով 12 հողամաս, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 800 000 լարին։
«Հետաքննության ընթացքում արգելանք է դրվել ապօրինի կերպով յուրացված հողամասերի վրա։ Իրականացվում են համապատասխան իրավական ընթացակարգեր՝ դրանք պետական սեփականության վերադարձնելու նպատակով։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ և 180-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 6-ից 9 տարվա ժամկետով», – նշված է քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում։