Քննչական ծառայությունը բացահայտել է լվացող միջոցների իրացման ժամանակ ուրիշի ապրանքային նշանի ապօրինի օգտագործման փաստը
Քննչական ծառայությունը բացահայտել է լվացող միջոցների իրացման ժամանակ ուրիշի ապրանքային նշանի ապօրինի օգտագործման փաստը

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեկ անձ պատասխանատվության է ենթարկվել ուրիշի ապրանքային նշանի առանձնապես խոշոր չափերով ապօրինի օգտագործման փաստի համար։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով Թբիլիսիում և Ռուսթավիում գտնվող առևտրային օբյեկտներից ապօրինի կերպով վաճառում էր անորակ և էժան լվացող միջոցներ՝ Ariel, Perwoll, Fairy, Alo, Domestos և Persil ապրանքային նշաններով։

Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է 16982 լիտր 5457 կիլոգրամ ապօրինի մակնշմամբ 78023 լարիի արտադրանք։

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի առաջին մասով, որը որպես պատիժ նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նշված հանցագործությունը կատարած այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։

Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությունը։