Քննչական կոմիտեում Էկա Բեսելիայից բացի վստահում եմ բոլորին. Զազա Սարալիձե
Քննչական կոմիտեում Էկա Բեսելիայից բացի վստահում եմ բոլորին. Զազա Սարալիձե

Քննչական կոմիտեում Էկա Բեսելիայից բացի վստահում եմ բոլորին,- այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն:

Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն խորհրդարան է գնացել իր ընտանիքի շահերի պաշտպան Նեստան Լոնդարիձեի հետ:

Զազա Սարալիձեն փաստաբանի հետ միասին հանդիպում է ժամանակավոր քննչական հանձնաժողովի ղեկավար Սերգի Կապանաձեին, հանդիպումն արդեն մեկնարկել է:

Ինչպես լրագրողներին հայտնել է Սարալիձեն նախքան հանդիպումը, նա վստահում է հանձնաժողովին, մեծամասնության պատգամավոր Էկա Բեսելիայից բացի:

«Հուսով եմ, հանձնաժողովը կբացահայտի բոլոր այն անձանց, ովքեր կեղծել են այս գործը»,- հայտարարել է Սարալիձեն:

Զազա Սարալիձեի հայտարարությամբ, նա հանձնաժողովին կփոխանցի բոլոր տիպի տեղեկությունները:

Զազա Սարալիձեի հայտարարությամբ, այն դեպքում, եթե  մինչև հունիսի 10-ը չձերբակալեն այն անձանց, ում ձերբակալության հիմքեր կան, կվերսկսվեն բողոքի ցույցերը: