Քիթ Քելոգը կժամանի Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին

10:30, 23.08.2025

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը կժամանի Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին։

Ռոյթերսի լրագրողների փոխանցմամբ՝ Քելոգը նաև կքննարկի այս շաբաթ առաջնորդների կողմից ձեռնարկված դիվանագիտական ​​ջանքերը։

Այցը կկայանա ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի կողմից Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնության ֆոնին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը խորհրդականների հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։

Կիև ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի համար եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների կողմից համաձայնեցված անվտանգության երաշխիքները կլինեն երկաստիճան։

Նմանատիպ