Քիթ Քելոգը դրական է գնահատում ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը Ուկրաինայի համար
Քիթ Քելոգը դրական է գնահատում ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը դրական է գնահատել ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։ Նա այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ Քելոգը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կավարտի պատերազմը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենաերկարն է։

Նա նաև նշում է, որ ներկայացված 28 կետանոց խաղաղության ծրագիրը մշակման փուլում է։

«Սա նշանակում է, որ նրանք կաշխատեն Շնորհակալության շաբաթվա ընթացքում՝ համոզվելու համար, որ մենք կհասնենք վերջնական արդյունքի։ Կարծում եմ՝ մենք հնարավորություն ունենք դրան հասնելու», – ասել է Քելոգը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելացնի ուղեկցող փաստաթղթեր, որոնք վերաբերում են անվտանգության երաշխիքներին։ Այս համատեքստում նա նշել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում կրկնել պատմությունը կամ Բուդապեշտի հուշագիրը։

Նա նաև ասել է, որ խաղաղության ծրագրի կետերից մեկը, որը վերաբերում է Ուկրաինայում ընտրությունների անցկացմանը, կարևոր է։

«Կարծում եմ՝ ընտրությունները պետք է անցկացվեն, քանի որ դա կհամոզի ուկրաինացի ժողովրդին և ազատ աշխարհին։ Սա ծրագրի պայմաններից մեկն է», – նշել է Քելոգը։