Քիթ Քելոգ. ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցման վերաբերյալ Ռուսաստանը խոսում է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի և Մոլդովայի մասին, իսկ մենք ասում ենք՝ կարող ենք քննարկել ընդլայնման դադարեցումը մինչև ձեր սահմանները
Քիթ Քելոգ. ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցման վերաբերյալ Ռուսաստանը խոսում է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի և Մոլդովայի մասին, իսկ մենք ասում ենք՝ կարող ենք քննարկել ընդլայնման դադարեցումը մինչև ձեր սահմանները

ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցման վերաբերյալ Ռուսաստանը խոսում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի և Մոլդովայի մասին, իսկ մենք ասում ենք՝ կարող ենք քննարկել ընդլայնման դադարեցումը մինչև ձեր սահմանները, – այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայի հարցերում, գեներալ Քիթ Քելոգը ABC News-ին տված հարցազրույցում։

Քելոգը հաստատել է Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը խոստանալ Պուտինին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, եթե նման պահանջը դառնա պատերազմի ավարտի պայման։

«Կարծում եմ՝ դա լիովին արդարացի մտահոգություն է։ Ռուսաստանը մշտապես բարձրացնում է այս հարցը։ Նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայից, այլ նաև Վրաստանից և Մոլդովայից։ Իսկ մենք ասում ենք՝ լավ, կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը մինչև ձեր սահմանները։ Սա նրանց անվտանգության շահերն են», – ասել է Քելոգը հարցազրույցում։

Քելոգի խոսքով՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը այս պահին օրակարգում չէ, և այդ դիրքորոշումը կիսում են առնվազն չորս անդամ երկրներ։

«Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Մենք միակ երկիրը չենք, որ այսպես է ասում։ Կարող եմ նշել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա։ Իսկ անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր՝ 32 երկրների համաձայնությունը», – նշել է Քելոգը։