Քիթ Քելոգ. Հավատում եմ, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին օրինագիծը պատրաստ է

11:21, 04.06.2025

«Հավատում եմ, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին օրինագիծը պատրաստ է», – այս մասին հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը «Fox News»-ին տված հարցազրույցում։

Հարցին՝ արդյոք պատժամիջոցների մասին օրինագիծը պատրաստ է այն դեպքում, եթե Դոնալդ Թրամփը որոշի այն կիրառել, Քելոգը պատասխանել է դրական։

«Անցած հանգստյան օրերին խոսել եմ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ, և ես վստահ եմ, որ պատժամիջոցները պատրաստ են։ Դրանք կոչվում են «2025 թվականի պատժամիջոցների ակտ՝ Ռուսաստանի դեմ», և կարծում եմ, որ Գրեհեմն արդեն կազմել է այն։ Պատժամիջոցները բավականին խիստ են», – նշել է Քելոգը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները հիմնականում վերաբերում են ռուսական նավթի արտահանմանը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի հեղինակներն են սենատոր Լինդսի Գրեհեմը և սենատոր Ռիչարդ Բլումենթալը։ Օրինագծին աջակցում է 100-ից 82 սենատոր՝ ինչպես հանրապետականներ, այնպես էլ դեմոկրատներ։ Օրինագիծը նախատեսում է մինչև 500% մաքսատուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ։

Նմանատիպ