Քիտ Քելոգ. Իմ ռազմական փորձից ելնելով կարող եմ ասել, որ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի ավիացիային կարող են դառնալ խաղաղության խթան

11:15, 06.06.2025

Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի ավիացիային կարող են դառնալ խաղաղության խթան, – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայի հարցերում՝ Քիտ Քելոգը։

Քելոգի խոսքով, մարտի դաշտի բնույթը հնարավոր է փոխել քաջ առաջնորդությամբ և համարձակ քայլերով։

«Իմ ռազմական փորձով և պատմությամբ կարող եմ ասել, որ քաջ առաջնորդությունը և համարձակ գործողությունները կարող են փոխել մարտի դաշտի բնույթը», – գրել է Քիտ Քելոգը։

Նրա խոսքով, նման առաջնորդություն ցուցաբերել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

«Այս իրադարձությունը կարող է դառնալ խաղաղության խթան, սակայն երկու կողմն էլ պետք է հավատարիմ լինի նախագահ Թրամփի առաքելությանը՝ դադարեցնել արյունահեղությունը և ավարտել պատերազմը», – գրել է Քելոգը։

Նմանատիպ