Քիր Սթարմեր. Իսրայելը իրավունք ունի ինքնապաշտպանության

22:27, 13.06.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսքով՝ Իսրայելը ունի ինքնապաշտպանության իրավունք։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան «լուրջ մտահոգություն» ունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

«Վարչապետը շատ հստակ նշեց, որ Իսրայելը ունի իրեն պաշտպանելու իրավունք և հայտնեց Միացյալ Թագավորության լուրջ մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց (Նեթանյահուին), որ անհրաժեշտ է լարումների թուլացում և դիվանագիտական լուծում՝ տարածաշրջանի կայունության շահերից ելնելով», – ասված է Քիր Սթարմերի մամուլի խոսնակի հայտարարությունում։

Նմանատիպ