Քիր Սթարմերը հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հետ
Քիր Սթարմերը հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հետ

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հետ։

Այս մասին հաղորդում է Skynews-ը։

Քիր Սթարմերի մամուլի քարտուղարի խոսքով՝ վարչապետը Զելենսկիին տեղեկացրել է Հարավային Աֆրիկայում G20-ի հանդիպման ժամանակ «կամավորների կոալիցիայի» շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

Ուկրաինայի նախագահն ինքը նույնպես արձագանքել է Սթարմերի հետ հեռախոսազրույցին։ Սոցցանցում հրապարակված գրառման մեջ Վոլոդիմիր Զելենսկին նշում է, որ երկար զրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ և քննարկել է խաղաղության գործընթացի շրջանակներում դիվանագիտական ​​նրբերանգներ։

Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը նաև խոսել է Սթարմերի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին։ Ինչպես նա նշել է, առաջնորդները համաձայնել են, որ թիմերը միասին կաշխատեն Ժնևում 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի վրա։ Sky News-ը հաղորդում է, որ Սթարմերը և Թրամփը այսօր նույնպես հեռախոսազրույց կունենան։