Քիր Սթարմեր. Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն, մենք գործընկերների հետ աշխատում ենք լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ժամանակն է վերադառնալ զսպվածության և դիվանագիտության

12:06, 13.06.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Իրանին և Իսրայելին կոչ է անում հետ քաշվել և շտապ նվազեցնել լարվածությունը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում էսկալացիան «ոչ ոքի շահերին չի ծառայում»։

«Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն, և մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ լարվածության թուլացման ուղղությամբ։ Հիմա զսպվածության, հանգստության և դիվանագիտության վերադարձի ժամանակն է», – հայտարարել է Քիր Սթարմերը։

Նմանատիպ