Քիր Սթարմերը ասում է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինայի հետ կաշխատեն հրադադարի ծրագրի շուրջ և այն կներկայացնեն Դոնալդ Թրամփին
Միացյալ Թագավորությունը Ֆրանսիայի հետ կաշխատի Ուկրաինայի հետ հրադադարի ծրագրի շուրջ և այն կներկայացնի Դոնալդ Թրամփին։ Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Քիր Սթարմերի խոսքով՝ երեկ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո նա հեռախոսով խոսել է Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի հետ։
Սթարմերը նաեւ նշել է, որ ոչ ոք չի ցանկանում տեսնել, թե ինչ է տեղի ունեցել ուրբաթ օրը Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակում։
«Մենք այժմ պայմանավորվել ենք, որ Միացյալ Թագավորությունը կաշխատի Ֆրանսիայի և, հավանաբար, մեկ կամ երկու այլ երկրների հետ Ուկրաինայի հետ ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շուրջ: Դրանից հետո մենք այս ծրագիրը կքննարկենք ԱՄՆ-ի հետ։ Այնպես որ, ուրբաթ երեկոյան հնչած զանգերով, երեկվա հանդիպումով և երեկ երեկոյան հեռախոսազրույցներով, կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ քայլ արեցինք, քանի որ, ինչպես ասացի, ոչ ոք չի ուզում տեսնել, թե ինչ է տեղի ունեցել ուրբաթ օրը։ Սակայն իսկապես կարևոր է, որ մենք պահպանենք կենտրոնական ուշադրությունը, որն Ուկրաինայում կայուն խաղաղությունն է»,- նշել է Սթարմերը։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ եվրոպական երկրները պետք է ավելին անեն և ապահովեն անվտանգության երաշխիքներ, սակայն դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը։ Իր իսկ պարզաբանմամբ՝ նա չի կարող վստահել Վլադիմիր Պուտինին, դրա համար էլ անվտանգության երաշխիք է անհրաժեշտ։