Քիր Սթարմեր - Ես ողջունում եմ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, ձեռք բերված համաձայնագիրը պետք է խիստ պայմաններ դնի Իրանի առջև
Մեծ Բրիտանիան տեղեկացված է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքի մասին, – ասաց Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Քիր Սթարմերը ողջունում է երկու երկրների միջև բանակցությունները և հույս է հայտնում, որ կտեսնի իրավիճակի լիցքաթափում և հակամարտության շուտափույթ ավարտ։
«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մասին տեղեկատվությունը։ Բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագիրը պետք է խիստ պայմաններ դնի Իրանի առջև, հատկապես միջուկային զենքի հարցում», – ասաց Մեծ Բրիտանիայի վարչապետը։