Քիր Սթարմեր – Այսօրվա գագաթնաժողովում մենք կքննարկենք անօրինական միգրացիան, այլ երկրների հետ համագործակցությունը միշտ ավելի ուժեղ պատասխան է

11:48, 02.10.2025

Մենք կքննարկենք անօրինական միգրացիան և կուսումնասիրենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող ենք համատեղ ձեռնարկել, ես միշտ ասել եմ, որ այլ երկրների հետ համագործակցությունը միշտ ավելի ուժեղ պատասխան է,- այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովում այս առումով կքննարկվեն մի քանի տարբերակներ։

«Մեծ հետաքրքրություն կա, քանի որ մի քանի երկրներ ցանկանում են մեզ հետ համագործակցել։ Այսպիսով, մենք կքննարկենք այս հարցը։ Եվ նաև, իհարկե, կա Ուկրաինայի հարցը և այն, թե ինչպես կարող ենք ուժեղացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի վրա։ Այս երկու հարցերը կգերակշռեն այսօրվա քննարկման մեջ», – ասել է Սթարմերը։

Նմանատիպ