Քիչ էլ դիմանանք և կրենք շնչադիմակներ, հոգ տանենք միմյանց նկատմամբ, հոգ տանենք մեր ծերերի նկատմամբ. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Կախեթիում` Գուրջանիի, Դեդոփլիսծղարոյի, Սիղնաղի և Սագարեջոյի մեծամասնական ընտրակարգով առաջադրված Դավիթ Սոնղուլաշվիլիի առաջադրման ժամանակ ելույթ ունենալիս խոսել է համավարակի մասին և կոչ արել բնակչությանը պահպանել հիմնական կանոնները:
Նրա խոսքով, չնայած վարակվածների թվի աճին, գործընթացը կառավարելի է:
«Անկախ նրանից, թե որքան բարդ հասկանալի է, որքան էլ փոխում է մեր առօրյան, այն, ինչ մեզ խորհուրդ են տալիս բժիշկները, մենք պետք է դիմանանք և կրենք շնչադիմակներ, պարզապես միմյանց խնամելու, տարեցների մասին հոգ տանելու համար: Չնայած նրան, որ երկրում վարակակիրների թիվն աճում է, մենք դեռ կառավարում ենք այս գործընթացը: Գլխավորն այն է, որ հետևենք տարրական կանոններին, հատկապես տարեցները պետք է զգույշ լինեն: Մենք պարզապես պետք է հոգ տանենք այս մարդկանց մասին: Մենք պետք է հասկանանք, որ որքան շատ ենք հետևում կարգապահությանը, կանոններին, այնքան շուտ կհաղթահարենք այս փորձությունը և ավելի արագ կվերակառուցենք մեր տնտեսությունը: Մենք այժմ պայքարում ենք համավարակի դեմ, տնտեսական ճգնաժամի դեմ, ստիպված ենք զուգահեռաբար անցկացնել ընտրություններ, որպեսզի ոչ ոք հարցեր տալու հնարավորություն չունենա»,- ասել է Գիորգի Գախարիան: