Քեյր Սթարմերը Թրամփի հայտարարությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների դերի մասին վիրավորական է համարում. «Եթե ես այդքան վատ վիճակում լինեի, անպայման ներողություն կխնդրեի»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վիրավորական և ցնցող է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների դերի վերաբերյալ Աֆղանստանում։
Սթարմերի խոսքով՝ իրեն չի զարմացրել, որ Թրամփի այդ մեկնաբանությունները դժգոհություն են առաջացրել հասարակության շրջանում։
«Նախագահ Թրամփի արտահայտությունները ես համարում եմ վիրավորական և, անկեղծ ասած, ցնցող։ Չեմ զարմանում, որ այդ խոսքերը խորապես վիրավորել են նրանց, ում սիրելիները զոհվել կամ վիրավորվել են։ Եթե ես նման լուրջ սխալ թույլ տայի, անկասկած ներողություն կխնդրեի», – հայտարարել է Սթարմերը տեսաուղերձում։
Քիր Սթարմերը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Բրիտանիայի զինված ուժերի այն 457 անդամներին, որոնք զոհվել են Աֆղանստանում իրականացված առաքելությունների ընթացքում։ Նրա խոսքով՝ երկիրը երբեք չի մոռանա նրանց զոհողությունն ու քաջությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մեզ երբեք անհրաժեշտ չի եղել ՆԱՏՕ-ի օգնությունը։ Նրանք ասում են, որ Աֆղանստան են ուղարկել որոշակի թվով զինվորներ, այդպես էլ էր, բայց նրանք ճակատային գծից հեռու էին»։