Քեյր Սթարմեր. Մենք պայքարում ենք ոչ միայն Ուկրաինայի, այլև ազատության, անվտանգության համար, որը կարևորում են բրիտանացի և եվրոպացի ժողովուրդները
Քեյր Սթարմեր. Մենք պայքարում ենք ոչ միայն Ուկրաինայի, այլև ազատության, անվտանգության համար, որը կարևորում են բրիտանացի և եվրոպացի ժողովուրդները

Լոնդոնում «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ կոալիցիան ավելի ուժեղ է աջակցում Ուկրաինային, քան երբևէ։

«Մենք պայքարում ենք ոչ միայն Ուկրաինայի, այլև այն ազատության և անվտանգության համար, որը գնահատում են բրիտանացի և եվրոպացի ժողովուրդները։ Ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է», – մամուլի ասուլիսում ասել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ կոալիցիան աջակցում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա՝ բանակցությունները ներկայիս առաջնագծից սկսելու գաղափարին։

«Պուտինը միակ մարդն է, ով չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը», – ասել է Սթարմերը։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ «Կամավորների կոալիցիան» հանդիպման ժամանակ մշակել է ընթացիկ տարվա ծրագիր։

«Հանդիպման ժամանակ «Կամավորների կոալիցիան» մշակեց հստակ ծրագիր այս տարվա մնացած մասի համար. նախ՝ մենք քայլեր կձեռնարկենք ռուսական նավթն ու գազը համաշխարհային շուկայից հեռացնելու համար։ Մենք նաև որոշեցինք շարունակել աշխատանքը Ռուսաստանի սառեցված ինքնիշխան ակտիվների վրա և միլիարդավոր դոլարներ բացել Ուկրաինայի պաշտպանությունը ֆինանսավորելու համար։ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայում տեղի ունեցած ավերածությունների համար, ուստի մենք ցանկանում ենք արագորեն առաջ շարժվել փոխհատուցման վարկերի տրամադրման գործընթացում։ Մենք ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը՝ նրա բնակչությանը և էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Մենք արագացնում ենք բրիտանական ծրագիրը՝ Ուկրաինային ավելի քան 5000 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ տրամադրելու համար։ Մենք կպահպանենք ռազմական ճնշումը Պուտինի վրա՝ շարունակելով տրամադրել հեռահար հնարավորություններ։ Մենք նաև կշարունակենք աշխատել անվտանգության երաշխիքների վրա։ Մենք որոշել ենք մեծացնել ճնշումը Պուտինի վրա և վերջապես նրան բանակցային սեղանի շուրջ բերել», – ասաց Սթարմերը։