Քևին Դյուրանտը գերազանցել է Լարի Բերդին
Քևին Դյուրանտը գերազանցել է Լարի Բերդին

«Գոլդեն Սթեյտ ՈՒորիորզի» լիդեր Քևին Դյուրանտը ՆԲԱ-ի բոլոր ժամանակների միավորներ հավաքած մարզիկների ցուցակում զբաղեցրել է 33-րդ տեղը: Այս ցուցանիշով նա գերազանցել է լեգենդար Լարի Բերդին:

Ազգային բասկետբոլի ասոցիացիայի բոլոր ժամանակների ռեկորդակիրը մինչև այժմ հանդիսանում է Քարիմ Աբդուլ Ջաբարը, որը հավաքել է 38 387 միավոր: Երկրորդ տեղում 36 928 միավորով Կառլ Մելոունն է, իսկ երրորդ հորիզոնականում 33 643 միավորով Կոբի Բրայանտն է: