Քեթևան Ցիխելաշվիլին, հանդիպել է ՝ Մարնեուլիի, Բոլնիսիի և Դմանիսիի մունիցիպալիտետներում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց
Քեթևան Ցիխելաշվիլին, հանդիպել է ՝ Մարնեուլիի, Բոլնիսիի և Դմանիսիի մունիցիպալիտետներում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, հանդիպել է ՝ Մարնեուլիի, Բոլնիսիի և Դմանիսիի մունիցիպալիտետներում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց, որոնք ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին:

Պետնախարարի ապարատի լրատվությամբ, հանդիպմանը Ցիխելաշվիլին ծանոթացել է տարածաշրջանում գոյություն ունեցող հիմնախնդիրների հետ և շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության համար:

«Ես շնորհակալ եմ այս կանանցից և գնալով էլ ավելի հպարտություն եմ զգում, որ նրանք մեծ ներդրում ունեն շրջանի զարգացման գործում: Նրանք գործում են տարբեր ոլորտներում և ես ասել եմ, որ բոլորս միասին մեր լավ գործերով պետք է ապացուցենք, որ այս երկիրը այն վայրն է, որտեղ մենք բոլորս պետք է ապրենք միասին»,-հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:

Պետնախարարը այս հանդիպումը անց է կացրել, հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված շաբաթյակի շրջանակներում: