Քեշ Պատել – Ռուսական հետախուզությունը, ենթադրաբար, ծրագրել էր սպանել այլախոհի ԱՄՆ տարածքում, օտարերկրյա կառավարություններին չպետք է թույլատրվի սպառնալ ԱՄՆ-ում ապրող մարդկանց ազատությանը

10:47, 17.09.2026

ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը սոցիալական ցանցերում գրել է, որ ռուսական հետախուզությունը, ենթադրաբար, պլանավորել է ԱՄՆ տարածքում այլախոհի սպանություն։

Նա ասել է, որ օտարերկրյա կառավարություններին թույլ չի տրվի լռեցնել քննադատներին, խախտել օրենքը կամ սպառնալ Ամերիկայում ապրող մարդկանց ազատություններին։

«ՀԴԲ-ն կպաշտպանի խոսքի ազատությունը և կհակազդի միջազգային ճնշումներին, որտեղ էլ որ դրանք սպառնան մեր ազգային անվտանգությանը», – գրել է Պատելը։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել հինգ ենթադրյալ ռուս հետախուզական գործակալների։ Նրանք մեղադրվում են ամբողջ աշխարհում Ռուսաստանի կողմից թշնամիներ համարվող անձանց դեմ հարձակումներ պլանավորելու մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ում ապրող առնվազն մեկ հայտնի այլախոհի սպանության մեջ։

Նմանատիպ