Քերոլայն Լիվիտ. Դոնալդ Թրամփը Պաղեստինի պետության ճանաչումը համարում է Համասի համար պարգև
Քերոլայն Լիվիտ. Դոնալդ Թրամփը Պաղեստինի պետության ճանաչումը համարում է Համասի համար պարգև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պաղեստինյան պետության ճանաչումը «Համաս»-ի համար պարգև է։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը մամուլի ասուլիսի ընթացքում։

Լրագրողի հարցին, թե ինչպես է Դոնալդ Թրամփը գնահատում ևս մի քանի երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, Լիվիտը պատասխանել է. «Նախագահը շատ հստակ հայտարարել է, որ չի աջակցում այդ որոշմանը»։

«Նա այդ մասին խոսել է Մեծ Բրիտանիայում՝ իր ընկեր վարչապետ Ստարմերի կողքին։ Նա կարծում է, որ այդ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում պատանդների ազատմանը, ինչը ներկայումս Գազայում առաջնային նպատակն է։ Այդ քայլը ոչինչ չի փոխում հակամարտության լուծման և պատերազմի ավարտի հարցում», — հայտարարել է Լիվիտը։