Քեմմի Բեդինոկը դարձել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը

18:59, 02.11.2024

Բրիտանական Պահպանողական կուսակցությունը նոր առաջնորդ ունի։ Նա 44-ամյա Քեմմի Բեյդինոկն է՝ աֆրոամերիկյան ծագումով։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Իր շնորհակալական խոսքում Բեյդինոկը խոստացել է, որ հուլիսի ընտրություններում պարտություն կրած կուսակցությանը սպասվում է նորացում։

«Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել այս պաշտոնում, ղեկավարել այս կուսակցությունը, այն կուսակցությունը, որը ես սիրում եմ, և այն կուսակցությունը, որն ինձ այդքան բան է տվել»,- ասել է Քեմմի Բեյդինոկը պաշտոնում ընտրվելուց հետո։

Քեմմի Բեյդինոկը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ է 2017 թվականից, նա կփոխարինի Ռիշի Սունակին Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում։

Նմանատիպ