Քելլի Դեգնան. Շատ լավ նշան է, որ քաղաքական կուսակցությունները կրկին աշխատում են միասին և փորձում՝ գտնել ելք
Քելլի Դեգնան. Շատ լավ նշան է, որ քաղաքական կուսակցությունները կրկին աշխատում են միասին և փորձում՝ գտնել ելք

Շատ լավ նշան է, որ քաղաքական կուսակցությունները կրկին աշխատում են միասին և փորձում՝ գտնել ելք,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը՝ Եվրամիության դեսպանի նստավայր մտնելուց առաջ:

Նրա խոսքով, ամեն բան պետք է որոշեն Վրաստանի քաղաքական առաջորդները, իսկ դիվանագետները պատրաստ են, աջակցել նրանց միջև կառուցողական զրույցի շարունակությանը:

«Շատ լավ նշան է, որ քաղաքական կուսակցությունները կրկին աշխատում են միասին, փորձում՝ ելք գտնել: Ծայրահեղ կարևոր է, որ նրանք համաձայնում են, որ սա ԱՄՆ-ը կամ Եվրամիությաունը չպետք է որոշեն – սա Վրաստանի քաղաքական առաջնորդների հարցն է և մենք ավարտում ենք աշխատանքը ելք փնտրելու շուրջ: Մենք պատրաստ ենք, աջակցել կառուցողական երկխոսության շարունակությանը: Ամեն բան պետք է որոշեն Վրաստանի քաղաքական առաջորդները»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:

Հիշեցնենք, Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի նստավայրում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ ընթանում է առանձին-առանձին հանդիպում: